Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պետդեպարտամենտը պաշտոնապես թույլատրել է Patriot համակարգերի վաճառքը Թուրքիային

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պաշտոնապես թույլատրել է հակաօդային պաշտպանության Patriot տեսակի համակարգերի վաճառքը Թուրքիային: Այս մասին անցած գիշեր տեղեկացրել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության կազմում գործող Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը`ընդգծելով, որ Անկարայի հետ կնքվելիք հնարավոր գործարքի ընդհանուր ծավալը կարող է կազմել երեք և կես միլիարդ դոլար:


Գործակալության պնդմամբ, Վաշինգտոնի և Անկարայի միջև վերջնական համաձայնության ձեռք բերման դեպքում թուրքական կողմին են վաճառվելու չորս հրթիռային համակարգեր` յուրաքանչյուրը բաղկացած հրթիռների արձակման համար անհրաժեշտ 20-ական  պլատֆորմներից: Բացի այդ, գործարքը կնքելու դեպքում Թուրքիա կառաքվի  նաև 80 հեռակառավարվող հրթիռ, ալեհավաքներ, վերահսկման կայաններ, ինչպես նաև հատուկ ծրագրային ապահովում, որի միջոցով թուրք զինվորականները ի վիճակի կլինեն շահագործել ամերիկյան արտադրության այս զենիթահրթիռային համակարգերը:


«Պենտագոնը Միացյալ Նահանգների կոնգրեսին արդեն իսկ տեղեկացրել է Պետդեպարտամենից ստացված թույլտվության մասին», - հաղորդում է թուրքական Hurriyet-ը:


«Patriot համակարգերի հնարավոր վաճառքը կամրապնդի Թուրքիայի պաշտպանական կարողությունները, հնարավորություն կտա այդ երկրին առավել արդյունավետորեն պաշտպանվել թշնամական ագրեսիայից` պաշտպանելով նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք կարող են գործել և մարզվել Թուրքիայի տարածքում: Թուրքիան նաև որևէ դժվարության չի հանդիպի Patriot համակարգերը իր պաշտպանական համակարգին ինտեգրելու հարցում», - նշված է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:


Patriot համակարգերի վաճառքի շուրջ գործարքի վերջնական հաստատման դեպքում ավարտին կմոտենա նաև Անկարայի և Վաշինգտոնի երկարամյա վեճը: Էրդողանի կառավարությունը տարիներ շարունակ պնդում էր, որ սիրիական ճգնաժամի ֆոնին թուրքական զինված ուժերի համար կենսական նշանակություն ունի Patriot տեսակի համակարգերի ձեռքբերումը, ինչը հնարավորություն կտա պաշտպանել Սիրիային սահմանակից բնակավայրերը:


Անկարայից հնչող այս հայտարարություններին ի  պատասխան, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երեք պետություններ` ԱՄՆ-ն, Գերմանիան և Նիդերլանդները, 2013-ի հունվարին իրենց տրամադրության տակ եղած երկուական Patriot համակարգեր տեղակայեցին Թուրքիայի հարավ-արևելյան սահմանների երկայնքով` խոստանալով պաշտպանել իրենց դաշնակցին:


Դաշինքի առաջատար պետությունների, նախևառաջ ամերիկացիների այս դիրքորոշումն էր թերևս պատճառը, որ պաշտոնական Անկարան բանակցություններ սկսեց Ռուսաստանի հետ S-400 զենթիահրիթռային համակարգերի ձեռք բերման շուրջ: Այդ բանակցությունները ավարտին մոտեցան 2017-ին` երկկողմ համաձայնագրի կնքմամբ: Ռուսական կողմի հավաստմամբ, S-400 համակարգերի տեղակայումը Թուրքիայի տարածքում կմեկնարկի արդեն 2019-ի աշնանը:


Ամերիկյան կողմը պարբերաբար զգուշացնում էր, որ ռուսական արտադրության հակահրիթիռային սպառազինությունը կարող է անհամատեղելի լինել ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի հետ, ինչին թուրքական կողմը կտրականապես չէր համաձայնում:


«ՆԱՏՕ-ի երկարամյա անդամ Հունաստանը շահագործում է [ռուսական արտադրության] S-300 համակարգերը: Ինչո՞ւ նրանց որևէ մեկը որևէ նկատողություն չի անում: Ինչո՞ւ են վերապահումներ ի հայտ գալիս, երբ գործը հասնում է Թուրքիային», - 2017-ի հուլիսին հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը:


Այժմ, սակայն, Patriot համակարգերի ձեռք բերման շուրջ պայմանավորվածությունների ֆոնին թուրք-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր ջերմացման այլ միտումներ ևս նկատվում են: Այդ մասին է վկայում նաև Վաշինգտոնի բավական հանգիստ վերաբերմունքը Անկարայից հնչող այն հայտարարություններին, թե առաջիկա օրերին թուրքական բանակը կրկին հատելու է Սիրիայի հետ սահմանը` գործողություններ իրականացնելով քրդական ուժերի դեմ:


Իսկ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Ռոբերտ Պալադինոն երեկ երեկոյան Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամական չհերքեց այն տեղեկությունները, թե ամերիկյան իշխանությունները հավանություն են տվել Սիրիայում թուրքական նոր գործողության մեկնարկին:


«Միացյալ Նահանգները և Թուրքիան ակտիվորեն համակարգում են այն բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են Թուրքիայի անվտանգությանը և Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված կացությանը, որտեղ, ինչպես գիտեք, ամերիկյան ուժեր են տեղակայված: Նախագահներ Թրամփը և Էրդողանը քննարկել են այս թեմաները անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Մեկ այլ հեռախոսազրույցի ընթացքում նույնն թեմաները քննարկել են պետքարտուղար Փոմփեոն և արտգործնախարար Չավուշօղլուն: Մեր երկու պետություններն էլ շարունակում են լուրջ ուշադրություն դարձնել ահաբեկչական այն սպառնալիքներին, որոնց բախվում է Թուրքիան: Կարծում եմ, որ մենք այս հարցում Թուրքիայի հետ առաջընթաց են արձանագրել», - նշել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:


«Հիմնականում սիրիացի քրդերից կազմված «Ժողովրդավարական  ուժերին» Վաշինգտոնի ցուցաբերած աջակցությունը մարտավարական բնույթ է կրում: Այդ հարաբերությունները երկարաժամկետ բնույթ չեն կրում», - երեկ Վաշինգտոնում կայացած Ատլանտյան խորհրդի նիստի իր ելույթում հայտարարել է Սիրիայի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus