Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին հայտնում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից:
«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը հրավիրեց խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում ընդունվեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին իր զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն ազատելու մասին:
Մինչև սահմանված կարգով նոր գործադիր տնօրենի նշանակումը «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի լիազորությունները դրվեցին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վրա»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ: