Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բրազիլիայի նոր նախագահը խոստացել է բոլոր միջոցներով դիմակայել Կուբայի և Վենեսուելայի իշխանություններին

Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որի պաշտոնավարումն սկսում է հունվարի մեկից, հայտարարել է, որ կօգտագործի «օրենքի և ժողովրդավարության շրջանակներում» բոլոր հնարավոր միջոցները Կուբայի և Վենեսուելայի իշխանություններին դիմակայելու համար:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Բոլսոնարուն չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը սոցիալիստական գաղափարների նկատմամբ, ինչն արդեն դրսևորվել է Կուբայի հետ դիվանագիտական սկանդալով: Նոյեմբերի կեսերին Կուբայի առողջապահության նախարարությունը հայտարարել է Բրազիլիայից մի քանի հազար կուբացի բժիշկների և բուժաշխատողների հետ կանչելու մասին, որոնք տարիներ շարունակ աշխատել են այնտեղ՝ «Ավելի շատ բժիշկներ» ծրագրի շրջանակներում:

Այդ որոշումը հետևել է Բոլսոնարուի հայտարարությանը, որով նա կասկածի տակ էր առել կուբացի մասնագետների որակավորումը, քննադատել էր օգնության ծրագիրը և սպառնացել պաշտոնավարումն սկսելուն պես խզել դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ:

Բացի դրանից, Բոլսոնարուն չեղարկել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելի հրավերն իր երդմնակալության արարողությանը: Նա իր թվիթերյան էջում գրել էր, որ «ռեժիմները, որոնք խախտում են իրենց քաղաքացիների ազատությունները և ակնհայտորեն դեմ են հանդես գալիս Բրազիլիայի ապագա կառավարությանը, ներկա չեն լինի 2019-ին կայանալիք արարողությանը»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus