Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը չի մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում Ժոզե Մոուրինյուի պատճառով:
Ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը ցանկացել է 45-ամյա ուելսցուն դարձնել Մոուրինյուի գլխավոր օգնականը, բայց պորտուգալացին հրաժարվել է այդ գաղափարից:
2016 թվականի հունիսին հաղորդվում էր, որ Գիգզն ինքն է հրաժարվել ընգրկվել ՄՅՈւ-ի մարզչական շտաբում, քանի որ ցանկացել է լինել գլխավոր մարզիչ:
The Times-ի տեղեկություններով, հենց Մոուրինյուն է դեմ եղել Գիգզի` թիմում մնալուն բացատրելով, որ ինքը չի կարող վստահել մի մարդու, որն 8 տարի շարունակ սիրավեպ է ունեցել հարազատ եղբոր կնոջ հետ:
Երեկ, հիշեցնենք, Ժոզե Մոուրինյուն հեռացվել է ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշոնից: Թիմը, որը 17 տուրում 26 միավոր է վաստակել, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում անգլիացիները կխաղան ՊՍԺ-ի հետ: