Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներմուծված 128.7 տոննա ցիտրուսային միրգ
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Россельхознадзор) հետ է ուղարկել Թուրքիայից ներմուծված 128,7 տոննա ցիտրուսային մրգեր, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտնի է, որ հետ ուղարկված մանդարինների ու նարինջների խմբաքանակի մեջ առկա են եղել Ռուսաստանի տարածքի համար վարակիչ հանդիսացող օբյեկտներ, դրանք նկատվել են ներմուծվող մանդարինների ու նարինջների մեջ:
«Россельхознадзор»-ը Թուրքիայից ներկրվող ապրանքներում վերջերս հաճախ է հայտնաբերում նմանատիպ խախտումներ, ինչից ելելով՝ դեկտեմբերի 5-ից սկսած ռուսաստանյան կողմն առավել խիստ վերահսկողություն է սահմանել երկիր ներկրվող թուրքական ապրանքների նկատմամբ:
Օրերս Ռուսաստանից հետ է ուղարկվել Թուրքիայից ներկրված 226 տոննա նարինջ և մանդարին՝ ապրանքում միջերկրածովյան վնասատու միջատի հայտնաբերման պատճառով: