Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մալաթիայի շուկայից 252 հատ սիգ է առգրավվել

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկաներում, մարդաշատ վայրերում համատեղ շրջայց են իրականացրել սիգ տեսակի ձկան վաճառքի հայտնաբերման նպատակով։

Շրջայցի ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր թվով 252 հատ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով առգրավվել և համապատասխան բժշկական զննության ենթարկելուց հետո հանձնվել է «Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված ռեժիմով շրջայցեր է իրականացնում նաև Երևանի այլ վարչական շրջաններում, ինչպես նաև մարզերում, սակայն հարկ ենք համարում տեղեկացնել, որ ձկան վաճառքը հետևանք է իրականացված որսի, ուստի որքան էլ Տեսչական մարմինը պայքարի հետևանքի դեմ, դա խնդրի բավարար լուծում չի կարող հանդիսանալ, հատկապես, որ այս դեպքում Տեսչական մարմինն առնչվում է սոցիալական մինիմալ խնդիրներ լուծող վերավաճառողների հետ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատրաստակամ է աջակցել հսկողություն իրականացնող պատասխանատու մարմիններին Սևանա լճում որսի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու գործում։ Ինչի առթիվ Տեսչական մարմինը, Ոստիկանությունը, Բնապահպանության նախարարությունը և Գեղարքունիքի մարզպետարանը համաձայն համատեղ գործողությունների ծրագրի դեկտեմբերի 20-ից մինչը հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կիրականացնեն ուժեղացված ռեժիմով հսկողություն Սևանա լճում ապօրինի որսը կանխարգելելու համար։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus