Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թևակոխում ենք առավել ինտենսիվ և ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ. Ն. Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող հանձնաժողովի նիստին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հանձնաժողովի հարգելի՛ անդամներ,

Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու և Հայաստանում բարեփոխումների շարունակականությանն աջակցելու հարցում: Համաձայնագրի կիրարկումն ինքնին բարեփոխումների իրականացման հարթակ է, որը համահունչ է կառավարության ծրագրին և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին:

Ես տեղյակ եմ, որ ներկայումս հանձնաժողովի հիմնական խնդիրը ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի համակարգումն է, և այդ նպատակով վերջին ամիսներին հանձնաժողովի կողմից քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության ոլորտների: Գիտեմ, որ եվրոպական կողմին է տրամադրվել Համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը: Խնդրում եմ շարունակել աշխատանքները եվրոպական կողմի հետ այդ քարտեզում ներառված միջոցառումները համաձայնեցնելու ուղղությամբ:

Հանձնաժողովի աշխատանքների և դրա արդյունքների վերաբերյալ ինձ պարբերաբար զեկուցում է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ, քանի որ թևակոխում ենք առավել ինտենսիվ և ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ:

Այժմ ես ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել այսօրվա օրակարգային  հարցերի քննարկման գործում, իսկ ես, կարևորելով ԵՄ-ի հետ տարվող աշխատանքները, պարբերաբար մասնակից կլինեմ հանձնաժողովի աշխատանքներին և կհետևեմ գործընթացներին»:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, վստահեցնում եմ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի օրակարգը  ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օրակարգն է, և անկախ նրանից, թե մենք ինչ կազմով և ինչ ինտենսիվությամբ ենք աշխատում այս ուղղությամբ, խնդրում եմ ի գիտություն ընդունել և հաշվի առնել, որ մենք պարբերաբար նրան զեկուցում ենք ընթացքի մասին, և ըստ էության, պարոն Փաշինյանի ընկալումն այն է, որ սա նախ և առաջ մեր բարեփոխումների օրակարգն է»:

Նիստում քննարկվել են տեղեկատվական հասարակության ոլորտում համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էլեկտրոնային հաղորդակցության և նույնականացման ուղղություններով կատարվող աշխատանքներին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus