Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նիկոլ Փաշինյանն ունեցել է բավարար հիմքեր Արշակ Կարապետյանին խորհրդական նշանակելու համար. Աղաջանյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 18-ի որոշմամբ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը նշանակվեց վարչապետի խորհրդական:


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի համոզմամբ, Փաշինյանը բավարար հիմքեր է ունեցել Արշակ Կարապետյանին այդ պաշտոնում նշանակելու համար։


«Ազատություն». - Պարոն Աղաջանյան, կմանրամասնե՞ք, թե կոնկրետ ո՞ր ոլորտներում է Արշակ Կարապետյանը խորհրդատվությամբ զբաղվելու, ի՞նչ հարցերով է զբաղվելու։


Աղաջանյան. - Համաձայն վարչապետի հրամանի, լինելու է անվտանգության գծով խորհրդական։


«Ազատություն». - Պաշտպանական ոլորտում, Ազգային անվտանգության ոլորոտում, այո՞։


Աղաջանյան. - Ըստ պաշտոնի անձնագրի, հենց այդպես է՝ անվտանգության ոլորտում։


«Ազատություն». - Պարոն Աղաջանյան, տեղյակ եք, որ 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվեց այդ պաշտոնից՝ ապրիլի 26-ին, շատերը հենց նրան էին պատասխանատու համարում զոհերի ու նաև տարածքային կորուստների համար՝ հաշվի առնելով, որ Կարապետյանն այդ օրերին զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը։ Հաշվի առնելով այս ամենն, արդյո՞ք կասկածի տակ չի դրվի նրա տված խորհրդատվության վստահելիությունը։


Աղաջանյան.  - Ես կարծում եմ, որ դրանք սուբյեկտիվ կարծիքներ են և վստահ եմ, որ նման որոշում կայացնելուց վարչապետն ունեցել է բավարար հիմքեր նրան նշանակելու համար։


«Ազատություն». - Հնչող քննադատություններն ինչպե՞ս եք գնահատում։ Այս նշանակումը, կարծես թե, ոչ այնքան միանշանակ ընդունվեց։


Աղաջանյան. - Ես կարծում եմ, որ ընդհանրապես վերջին շրջանում բոլոր նշանակումները հանրության տարբեր շերտերի կողմից հաճախ ոչ միանշանակ են ընդունվում, որը բնական պրոցես է։ Ես կարծում եմ, որ բոլոր հարցերի պատասխանն առաջին հերթին ժամանակը կտա։ Վստահաբար անխտիր բոլորի համար ընդունելի կադրեր, երևի թե, գոյություն չունեն, կարծում եմ, որ այս պրոցեսներին պետք է այդ կոնտեքստում նայել։


«Ազատություն». - Եթե ապրիլյան պատերազմում հայկական կողմի ունեցած կորուստների, նաև տարածքների կորուստների, մարդկայն զոհերի համար որոշակի պատասխանատվություն կրեր Արշակ Կարապետյանը, նա դժվար թե այսօր նշանակվեր վարչապետի խորհրդական, ի՞նչ եք կարծում։


Աղաջանյան. - Հաշվի առնելով, որ ես արդեն ասացի, որ վստահաբար վարչապետը բավարար հիմքեր ուներ նման որոշում կայացնելու, հետևաբար Ձեր նշած սցենարը կարծում եմ, որ բացառված է։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus