Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Վաշինգտոնի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին ավելի անբռնազբոս է դառնում». Կարասին

Վերջին շրջանում ռուսական մամուլը հաճախ է գրում այն մասին, որ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո կարող է փոխել իր արտաքին քաղաքականությունը։


Նման մտավախություններ հնչել են նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Կարասինի՝ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։


Հարցին, թե «արդյո՞ք Ռուսաստանը մտահոգված չէ, որ դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կփոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը դեպի Արևմուտք և Միացյալ Նահանգներ», Կարասինը պատասխանել է. - «Հարցն այն չէ, թե արդյո՞ք նման մտավախություն ունի Ռուսաստանը, թե՞՝ ոչ, այլ այն, որ նման մտավախություն պետք է ունենա Հայաստանի բարեկամ ժողովուրդը։ Այն ռադիկալ փոփոխությունների ֆոնին, որ տեղի են ունեցել Հայաստանում այս տարի, Վաշինգտոնի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին ավելի անբռնազբոս է դառնում»։


Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է նաև, որ Ռուսաստանը ժամանակին մեկնաբանել էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունները։


«Միլզն աչքի է ընկել նրանով, որ Հայաստանի կառավարությանն ասում էր՝ ինչպես բաշխել բյուջեն և Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններից պահանջում էր ուշադիր հետևել իշխանությունների գործողություններին», - ասել է Կարասինը։


Սակայն նշենք, որ Մոսկվային ավելի նյարդայնացրել են անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները։


Կարասինի խոսքով՝ Բոլթոնը հայ ժողովրդի պատմական փորձը նվաստացնող հայտարարություն է արել՝ այն կոչելով պատմական կլիշե, երբ խոսում էր հայ ռուսական բարեկամության մասին։


Նշենք, որ Բոլթոնն իր հարցազրույցում որևէ երկրի անուն չէր հիշատակել, միայն ասել էր․  - «Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։


«Բոլթոնը, հարցարզույցում շարունակում է Կարասինը, Հայաստանին կոչ է անում գնել ամերիկյան զենք, և հնարավորինս շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին»։


Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հետխորհրդային տարածքում համակարգող Կարասինը տարակուսում է՝ «եթե սա հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային մասն է, կարելի է միայն ենթադրել, թե ինչ ճնշումների են ենթարկվում Հայաստանի իշխանությունները Միացյալ Նահանգների կողմից կուլիսներում»։


Հարցազրույցում Կարասինը նաև համեմատական է տանում և հիշում է Ուկրաինայի և Վրաստանի ճակատագրերը։


Նա մասնավորապես ասում է. - «Եթե 2008-ին Վրաստանի իշխանությունները չհավատային ՆԱՏՕ-ին Վրաստանի շուտափույթ անդամակցությանը, Սաակաշվիլին հաստատ պատերազմ չէր սկսի Հարավային Օսիայում և Վրաստանը չէր կորցնի իր տարածքները»:


Եվ սա, Կարասինի խոսքով, օրինակ է, թե որքան անտարբեր է Արևմուտքն այդ երկրների ճակատագրերի հարցում, և սա պետք է որ մտավախություն առաջացնի մյուս երկրների, տվյալ դեպքում Հայաստանի մոտ։


Կարասինը հարցազրույցի վերջում հույս է հայտնում, որ խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ մանդատ ստացած Հայաստանի նոր իշխանությունն անթաքույց շանտաժին դիմակայելու ուժ կգտնի և կպաշտպանի ազգային շահերին համահունչ ինքնուրույն որոշումներ կայացնելու իր ինքնիշխան իրավունքը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus