Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը տղամարդկություն կունենա ԱՄՆ-ի շանտաժին դիմակայելու համար». ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ «Հայաստանի նոր իշխանությունները տղամարդկություն կունենան Միացյալ Նահանգների կողմից շանտաժին ու ճնշմանը դիմագրավելու համար»:

«Ընթացիկ տարում Հայաստանում տեղի ունեցող արմատական փոփոխությունների ֆոնին գնալով ավելի անտակտ է դառնում Վաշինգտոնի միջամտությունը երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող գործերին»,-ասել է Կարասինը:

Դիվանագետը, մասնավորապես, անդրադարձել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցին ու դրա շրջանակում արված հայտարարություններին:

Կարասինի խոսքով՝ Բոլթոնը վիրավորական որակում է տվել հայ ժողովրդի պատմական փորձին՝ այն անվանելով «պատմական կաղապար», ինչպես նաև հրամայել է Հայաստանին ամերիկյան զենք գնել, հնարավորինս արագ միանալ հակաիրանական պատժամիջոցներին:

«Եթե հայ-ամերիկյան հարաբերությունների հանրային կողմն այսպիսին է, ուրեմն պետք է միայն պատկերացնել, թե ինչպիսի «ձեռք կապոցի» է տեղի ունենում կուլիսների հետևում: Ակնկալում ենք, որ Հայաստանի՝ ԱԺ ընտրություններում անհրաժեշտ մանդատը ստացած նոր ղեկավարությունն իր մեջ տղամարդկություն կգտնի բացահայտ արտաքին շանտաժին ու ճնշմանը դիմակայելու համար, ու, առաջնորդվելով ազգային շահերով, կպայքարի ինքնուրույն որոշում կայացնելու սուվերեն իրավունքի համար»,-ասել է Կարասինը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերին Երևան այցելած Բոլթոնը, մեկնաբանելով արցախյան հակամարտությունը, նշել էր, որ «ամերիկյան զենքն ամեն դեպքում ավելի լավն է ռուսականից»: Բացի այդ, Բոլթոնը խորհուրդ էր տվել Երևանին միջազգային հարաբերություններում ազատվել «պատմական կաղապարներից»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus