Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է` ինչպես է երկրի ղեկավարը պատրաստվում լրագրողների հետ տարեվերջյան մեծ ասուլիսին:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, Պեսկովը նշել է, որ երբեմն նախապատրաստական աշխատանքները ձգվում են մինչև ուշ գիշեր: Պուտինի խոսնակը դա բացատրել է նրանով, որ նախագահը ստիպված է զուգահեռ մասնակցել մի շարք միջոցառումների և այլ հարցերի շուրջ խորհրդակցությունների:
«Սակայն ընթացքում և արդեն մինչ խոր գիշեր նախագահն անպայման ծանոթանում է ահռելի քանակությամբ տեղեկատվության հետ, որը նրա համար պատրաստում են նախարարներն ու վարչությունների ղեկավարները, ինչպես նաև նախագահի աշխատակազմի փորձագիտական ենթաբաժինները»,- ասել է Պեսկովը:
Նշենք, որ Պուտինի ամենամյա մեծ ասուլիսն այս տարի նախատեսված է դեկտեմբերի 20-ին: