«Չելսին» հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Daily Express-ը, լոնդոնյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար 70 մլն ֆունտ (մոտ 78 մլն եվրո) առաջարկել:
Եթե գործարքը կայանա, 26-ամյա ֆուտբոլիստը շաբաթական մոտ 280 հազար եվրո կստանա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 11 հանդիպման է մասնակցել, դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Իսկոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը, իսկ հրաժարագինը 700 մլն եվրո է կազմում:
Անձամբ «սերուցքայիններն» իրենց ֆուտբոլիստին 100 մլն եվրո են գնահատում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոն կոնֆլիկտ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ: Իսպանիայի առաջնության հերթական խաղերից մեկից հետո հրաժարվել էր սեղմել մասնագետի ձեռքն ու այդ ժամանակից ի վեր ավելի քիչ է սկսել դուրս գալ խաղադաշտ: