Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այդ խայտառակությանը պետք է վերջ տալ. Ռուբեն Մեհրաբյանը՝ ՀՀ-ի կողմից Ռուսաստանի ագրեսիան դատապարտող փաստաթղթին դեմ քվեարկելու մասին

Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ի և իր դաշնակիցների միջև հարաբերություններում առկա է, եթե չասենք ճգնաժամ, ապա գոնե շատ լուրջ չհասկացվածություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին իր դիտարկումն արեց Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, մեր և նրանց համար լավը և վատը, դրականն ու բացասականը նույն հարթության վրա չեն գտնվում»,- ասաց նա:

Նա մատնանշեց Հանրային հեռուստաընկերությամբ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի դեսպանի «անօգնական, անբովանդակ նախադասությունները 40 րոպեի ընթացքում»:

«Նա ոչինչ չուներ ասելու: Շատ օրինաչափ հարցեր կային, որ հնչում էին, բայց պատասխան չկար»,- նկատեց Մեհրաբյանը:

Պատասխանելով Tert.am-ի դիտարկմանը, թե ինչ կարծիք ունի ՀՀ-ի և Ռուսաստանի միջև ներկայիս հարաբերությունների մասին, արդյոք ՀՀ-ը կարողանում է համարժեք արձագանքել Ռուսաստանի քայլերին, Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ 20 տարուց ավելի նախկին իշխանությունների ստեղծած քաղաքականության հետևանքները հնարավոր չէր 7 ամսվա ընթացքում վերացնել:

«Ներկայիս իշխանությունները պատրաստ չեն ՌԴ-ի հետ գնալ առճակատման և ճիշտ են անում, բայց մյուս կողմից էլ կան մի քանի մարկերներ, որոնք սխալ ազդանշան են ուղարկում»,- ասաց նա՝ հիշատակելով, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության ընթացքում Հայաստանը Բոլիվիայի, Բուրունդիի, Կամբոջայի, Սուդանի, Զիմբաբվեի, Ուզբեկստանի ու ևս 13 այլ երկրների հետ դեմ քվեարկեց այն փաստաթղթին, որը դատապարտում էր Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները Մոսկվայի կողմից 2014 թվականին բռնակցված թերակղզու տարածքում:

«Այդ խայտառակությանը պետք է վերջ տալ: Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը, և պատկերացրե՛ք՝ դա այնքան էլ վախենալու չէ: ՀՀ-ը նույնպես կարող էր ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը: Մենք որևէ պատճառ չունենք մեր հարաբերությունները փչացնելու Ուկրաինայի և նրա թիկունքում կանգնած միջազգային հանրության հետ»,- ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus