Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

The Washington Post-ը Հայաստանն անվանել է 2018թ. «ժողովրդավարության վերադարձ» արձանագրած աշխարհի 3 երկրներից մեկը

Հեղինակավոր The Washington Post պարբերականի սյունակագիր Ֆրիդա Գիտիսը հրապարակել է ուշագրավ հոդված՝ անդրադառնալով երեք երկրի, որտեղ 2018թ. վերադարձ է կատարվել դեպի ժողովրդավարություն:

Հատկանշական է, որ եռյակում է ներառվել նաև Հայաստանը:

Հեղինակը նշում է, որ թեև 2018 թվականն աշխարհի մասշտաբով «աղետալի» է եղել ժողովրդավարության համար, սակայն գտնվել է երեք երկիր, որտեղ հանուն ժողովրդավարության մղվող պայքարը բավական անսպասելիորեն ահռելի առաջընթաց է արձանագրել՝ ապացուցելով, որ  ակտիվիզմի, առաջնորդության ու հանգամանքների ճիշտ համադրության դեպքում, կարելի է  փոխել պատմության ընթացքը:

Գիտիսի կարծիքով՝ հիշյալ երեք երկրներն են Հայաստանը, Եթովպիան և Պերուն:

Հայաստանի մասով հեղինակը գրում է հետևյալը.«Երբ նախագահ Սերժ Սարգսյանը տասը տարի պաշտոնավարելուց հետո Սահմանադրությունը փոխելու միջոցով զավթեց իշխանությունն ու դարձավ վարչապետ, լրագրողից ակտիվիստի վերածված Նիկոլ Փաշինյանը, օգտվելով ժողովրդի դժգոհությունից, արմատապես փոխեց երկրի ուղղությունը»:

Այնուհետև հեղինակը հիշեցնում է ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսների բուռն ներքաղաքական իրադարձությունները, «թավշյա հեղափոխությունը», Սարգսյանի հրաժարական, Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելը, ինչպես նաև վերջերս կայացած ԱԺ արտահերթ ընտրությունները, Փաշինյանի թիմի համոզիչ հաղթանակն ու իշխանությունների կողմից հայտարարված հակակոռուպցիոն պայքարը:

Հեղինակը եզրափակում է, որ հիշյալ երեք պետություններն ու նրանց առաջնորդները կայուն լիբերալ ժողովրդավարության ճանապարհին դեռևս պետք վտանգավոր խոչընդոտների  հանդիպեն ու չի բացառվում, որ կարող են անգամ ձախողվել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus