75 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Պեննի Մարշալը: Այդ մասին հաղորդում է «The Hollywood reporter»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մարշալը մահացել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը: 2009-ին դերասանուհու մոտ հայտնաբերվել էր ուղեղի և թոքերի քաղցկեղ:
Պեննի Մարշալին մեծ հռչակ է բերել «Լավերնան և Շիրլին» հեռուստասերիալում մարմնավորած նրա կերպարը, ինչի համար դերասանուհին արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի՝ երեք անվանակարգում:
«Մեծը» ֆիլմը, որի ռեժիսորն է Մարշալը, ամերիկյան վարձույթում հավաքել է ավելի քան 100 մլն դոլար: Նա առաջին կին ռեժիսորն է, ում ֆիլմի դիտելիությունն այդքան մեծ եկամուտ է բերել: