Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Իսկոն պարտավոր էր հարթեցնել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում ԲԿՄԱ-ի դեմ կայացած խաղից հետո տեղի ունեցած միջադեպը կապված երկրպագուների հետ:
Դրվագներից մեկում իսպանացին չի կարողացել օգտագործել գոլ խփելու իր հնարավորությունը, ինչից հետո երկրպագուները սկսել են սուլել նրան: Վերջինս մոտեցել է տրիբունաներին և պատասխան պահանջել երկրպագուներից:
«Հասկանում եմ Իսկոյին: Նման զգացմունքային մարզաձևում գլուխ կորցնելը բավականին հեշտ է: Կարծում եմ, որ խաղից հետո Իսկոն պարզապես պետք է բացատրություն տար և ներողություն խնդրեր երկրպագուներից»,- Վալդանոյի խոսքն է մեջբերում AS-ը: