Ամերիկյան Apple Inc ընկերությունը հինգշաբթի հայտարարել է, որ մտադիր է 1 մլրդ դոլար ծախսել Օստինում (Տեխաս) երկրորդ մասնաշենքը կառուցելու համար, որը 15 000 աշխատատեղ կունենա:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս նախաձեռնությունը պայմանավորված է ամերիկյան ընկերությունների՝ հայրենիքում ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու միտմամբ: Առաջադեմ սմարթֆոններ արտադրող հսկան հայտարարել է, որ տարեսկզբին 30 մլրդ դոլար կներդնի Միացյալ Նահանգներում՝ օգտվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած հարկային բարեփոխումներից:
133 արկ տարածք զբաղեցնող նոր մասնաշենքում կաշխատեն ամենատարբեր մասնագետներ՝ ինժեներից մինչև օպերատոր և ֆինանսիստ:
Օստինում արդեն գործում է տեխնոլոգիական հսկայի՝ աշխատակիցների թվով մեծությամբ երկրորդ գրասենյակը՝ Կուպերտինոյի (Կալիֆոռնիա) կենտրոնակայանից հետո: