Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Վուլվերհեմփթոնին»:
Խաղի հաշիվը բացվեց 13-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆուտբոլիստ Կավալյերոն: Հանդիպման ամբողջ ընթացքում լոնդոնցիները փորձում էին փրկել խաղը:
Հանդիպման 76-րդ րոպեին փոխարինման մտավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Մեր ընտրանու խաղացողը 86-րդ րոպեին կարողացավ գոլի հեղինակ դառնալ` փոխանցում-հարվածով ու հավասարեցնել հաշիվը:
Խաղի մնացած ժամանակահատվածում «Արսենալը» փորձեց նաև հաղթանակ կորզել, սակայն բավարարվեց ոչ-ոքի արդյունքով` 1:1
Այս խաղից հետո «Արսենալը» 24 միավորով 5-րդն է: «Վուլվերհեմփթոնը» 16 միավորով 11-րդն է: