Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սերժ Սարգսյանը քարոզարշավին չի մասնակցելու, Կարեն Կարապետյանը չի լինելու ցուցակում, իսկ Վիգեն Սարգսյանն ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահ

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսին ասաց, որ ՀՀԿ ցուցակը կազմված է լինելու ինչպես իրենց կուսակցության անդամ հանդիսացող ընկերներից, այնպես էլ այլ կուսակցություններ ներկայացնող կամ անկուսակցական թեկնածուներից:

«Յուրաքանչյուր ոք, ով ընդգրկված է լինելու ցուցակում, լինելու է նաև ռեյտինգային թեկնածու»,-ասաց նա և նշեց, որ միաձայն որոշում կայացվեց այդ սկզբունքները հաստատել: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի՝ նիստի կեսից բարկացած դուրս գալու հարցին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանի հետ այսօր զրուցել է: «Շատ լավ տրամադրության մեջ է եղել, չգիտեմ՝ ում է տեսել ճանապարհին, որ դժգոհել է»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները օգտագործվելու են նախընտրական ֆոնդ ձևավորելու և ընտրություններին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու պետք է հասարակությունը վստահի ՀՀԿ-ին, նա ասաց, որ իրենք գիտեն երկիրը շատ մանրամասն, գիտեն խնդիրները և գործող իշխանությանը ունեն ապացուցելու բան: Ըստ նրա` ազնիվ չէր լինի կուսակցության կողմից «ձեռքերը լվանալ» և ընտրություններին չմասնակցել:

«Որովհետև մենք բոլոր ֆիլտրերով դեմ ենք պարոն Փաշինյանի կառավարության մի շարք նախաձեռնություններին, մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, որոնք մեր անվտանգության առաջ կանգնում են՝ սկսած Արցախի հիմնահարցից մինչև բանակ, անվտանգություն, արտաքին քաղաքականություն, և մենք համարում ենք մեր պարտականությունը այդ հարցերի վրա շեշտել ուշադրությունը, մենք լինելով ընդդիմություն՝ կկարողանանք դա անել արդյունավետ, այլ ուժեր հիմնականում կա՛մ դուրս են եկած «Ելք» դաշինքի ծոցից, կա՛մ այս արանքում հասցրել են ստորագրել մի շարք փոխգործակցության պայմանագրեր և հայտարարություններ պարոն Փաշինյանի հետ, որը, կարծում եմ, որ թուլացնում է նրանց ընդդիմադիր կեցվածքի հնարավորությունը: Ես չեմ կարծում, որ նրանք ընդդիմություն են, ընդդիմության մի հայտ կա այս ընտրություններին, և դա ՀՀԿ-ի հայտն է»,-ասաց նա:

Նա նկատեց, որ 2017 թվականի ընտրությունները վերջին քսան տարում եղել են այն ընտրությունները, որը որևէ քաղաքական ուժի կողմից չեն բողոքարկվել: «Սերժ Սարգսյանը քարոզարշավին չի մասնակցելու»,-ասաց նա և նշեց, որ Կարեն Կարապետյանը չի լինելու ցուցակում և այլ մանրամասներ ցուցակից չներկայացրեց` հավելելով. «Հոբելյարը ժամանակից շուտ չուրախանա»: Նար հավելեց, որ ինքն ընտրվել է կուսակցության նախագահի առաջին տեղակալ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus