Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Բետիսին»: Կատալոնական թիմը պարտվեց 3:4 հաշվով:
20-րդ րոպեին Ջունիորի և 34-րդ րոպեին Խոակինի գոլերի շնորհիվ հյուրերը ընդմիջման են գնացել 2:0 հաշվով հաղթելիս:
67-րդ րոպեին Մունիրի վաստակած 11 մետրանոցը հստակ է իրացրել Մեսսին՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Ընդամենը 4 րոպե անց Լո Չելսոն 3-րդ գոլն է խփել:
79-րդ րոպեին Մունիրը, ով ըստ ամենայնի՝ խաղից դուրս վիճակում էր, փոխանցում կատարեց Վիդալին, ով գնդակն ուղարկեց դարպասը՝ 2:3:
81-րդ րոպեին Ռակիտիչը կարմիր քարտ ստացավ, իսկ 2 րոպե անց Կանալեսը խփել է իր թիմի 4-րդ գոլը:
90+4-րդ րոպեին մրցավար Մատեո Լաոսը տեսակրկնությունը դիտելուց հետո հաշվել է Մեսսի գոլը. այդպիսով ձևակերպվել է վերջնարդյունքը՝ 3:4
Այս պարտությունից հետո «Բարսելոնան» 24 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բետիսը» 16 միավորով բարձրանում է 12-րդ հորիզոնական: