Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին

Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:


Միջոցառումներին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։


Նախքան միջոցառումները ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը նամակ էր հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, որով իր դժգոհությունն էր հայտնել  Էրդողանին հրավերելու կապակցությամբ։


Կազմակերպությունը նշել էր՝ «անցյալի տխուր փորձառություններից դաս քաղելու փիլիսոփայությամբ կազմակերպվող նման հավաքի ոգուն հակադիր է Թուրքիայի ներկայությունը, որը շարունակում է ուրանալ Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի կյանք խլած ցեղասպանությունը, մանավանդ որ այն կատարվել է հենց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում»։


Միջոցառումներին Թուրքիայի նախագահին չհրավիրելու պահանջով հանդես էին եկել նաև մի շարք պատգամավորներ, 65 անհատներ, որոնք համատեղ հայտարարություն էին տարածել, որը հրապարակվել էր ֆրանսիական Le Monde օրաթերթում։


Ֆրանսիայում նախագահ էմանյուել Մակրոնի նախաձեռնությամբ այսօր աշխարհի շուրջ վեց տասնյակ երկրների առաջնորդներ հարգանքի տուրք են մատուցել առաջին աշխարհամարտի միլիոնավոր զոհերի հիշատակին:


«Մենք պետք է կարողանանք մեր երեխաներին փոխանցել այն խաղաղությունը, որի մասին նախորդ սերունդներն են երազել», - իր ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ դիմելով աշխարհի առաջնորդներին՝ կոչ արել «միասին պայքարել հանուն խաղաղության»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus