Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ախալցխայի մոտ ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց, երեխաներից մեկի վիճակը ծանր է. ՀՀ դեսպանություն (թարմացված)

13։25

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10:59-ին, ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 (Վրաստանի քաղաքացի), տուժել՝ 5 քաղաքացի (ազգությամբ հայեր):

Տուժածներ Ս. Է.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել է Թբիլիսի քաղաքի «Միխայելով» հիվանդանոց, Ա. Գ.-ն (ծնված 2012 թ.)՝ «Իաշվիլա» մանկական հիվանդանոց, Ս. Ա.-ն (ծնված 1989 թ.) և Դ. Կ.-ն (ծնված 1987 թ.)՝ Ախալցխայի «Պինեո» հիվանդանոց, իսկ Ս. Կ.-ն (ծնված 2015 թ.)՝ Ախալցխայի մանկական հիվանդանոց:

----------------------

Ախալցխայի Ածղուրի գյուղի մոտ ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Թբիլիսի:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը «Արմենպրես»-ին մանրամասներ է փոխանցել նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան Ախալցխայի մոտ տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներ առողջական վիճակի մասին։

Դեսպանությունում ճշտել են, որ Ախալցխայի Ածղուրի գյուղի մոտ է տեղի ունեցել վթարը. «Մերսեդես Վիանո» և «Շկոդա» ավտոմեքենաները միմյանց են բախվել։

«Միկրոավտոբուսը տեղափոխում էր Ջավախքի Կարտիկամ գյուղի բնակիչներին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։ Նրանցից 3-ին Ախալցիխայից արդեն տեղափոխել են Թբիլիսի։ 2-ը երեխա են՝ 6 և 8 տարեկան, առաջինի վիճակը ծանր է, իսկ երկրորդինը՝ կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։ Միկրոավտոբուսի վարորդին ևս տեղափոխել են Թբիլիսի, կրծքավանդակի մոտ ունեցած ցավերի պատճառով։ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 50 տարեկան Մ.Թ.- ն մահացել է, նա Վրաստանի ՆԳՆ աշխատակից էր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 23:15-ին, Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Ախլցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus