Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փարիզում Femen-ի կիսամերկ ակտիվիստուհին «գրոհել է» Թրամփի ավտոշարասյունը (լուսանկարներ)

Փարիզում ընթանում են Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումները, որոնց մասնակցելու նպատակով  Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել աշխարհի բազմաթիվ պետությունների ղեկավարներ:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, միջազգային Femen շարժման կիսամերկ ակտիվիստներից մեկը կարողացել է ճեղքել ոստիկանների կազմած շղթան ու գրոհել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխող ավտոշարասյունը:

Ոստիկանությունը բերման է ենթարկել ակտիվիստուհուն:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահն ուղևորվում էր Հաղթական կամարի մոտ, որտեղ արդեն մեկնարկել է հանդիսավոր արարողությունը:

Հավելենք, որ Femen շարժման ակտիվիստները Փարիզի Հաղթական կամարի մոտ ակցիա էին անցկացրել՝ ընդդեմ մի շարք համաշխարհային առաջնորդների՝ Ֆրանսիա կատարելիք այցի: Ակտիվիստուհիները պաստառներ էին պատրաստել՝ «Բարի գալուստ, ռազմական հանցագործներ» և «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, անտեղյակությունը՝ ուժ» գրություններով: Իսկ մարմիններին առկա էին «կեղծ խաղաղասերներ» և «իրական բռնապետներ» գրությունները:

Նոյեմբերի 10-11-ը Փարիզում տոնական միջոցառումներ են անցկացվում ավելի քան 60 երկրի ղեկավարների մասնակցությամբ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus