Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ամենայն հավանականությամբ կընդունվի որոշում, որ ՀՀԿ–ը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Էդուարդ Շարմազանով

Ամենայն հավանականությամբ կընդունվի որոշում, որ կուսակցությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խորհրդի նիստից առաջ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ցուցակը իր, Արմեն Աշոտյանի և Վիգեն Սարգսյանի կողմից գլխավորելու հարցին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք ցուցակի հետ կապված որևէ հարց չենք քննարկել. մի բան կարող եմ ասել, որ ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ՝ Արմեն Աշոտյանը ևս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը, դա Աստված է մեզ տվել, և անկախ նրանից, թե ով որ համարը կլինի, պետք է պայքարել»։

Շարմազանովը նշեց, որ ճիշտ աշխատանքի դեպքում Հանրապետական կուսակցությունը ընտրություններում երկրորդ տեղի ամենամեծ հավակնորդն է:

Tert.am-ի հարցին, թե խնդիր չի համարում, որ շատ ձայն բերող պատգամավորները այս ընտրություններին չեն մասնակցելու, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նախ մենք բոլորին հաջողություն ենք մաղթում, բացի դրանից, ՀՀԿ-ն այսօր ունի այլ խնդիր, իսկ 2017 թվականին այլ խնդիր ուներ: 2017 թվականին մենք գնում էինք 50-60 տոկոս հավաքելու, բացարձակ մեծամասնություն դառնալու, այսօր մենք գնում ենք դառնալու խորհրդարանում միակ և ամենահիմնական ընդդիմադիր ուժը, գնում ենք՝ երկրորդ ուժը լինելու ակնկալիքով, և պետք է գնանք ազգային քրիստոնեական ընդդիմադիր կեցվածքով ու կոչ անենք հանրությանը՝ ընտրեն իսկական ընդդիմադիր կուսակցությանը»,- ասաց նա և նշեց, որ բոլորը պետք է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեն, առավել ևս նրանք, ովքեր առաջին տասնյակում են լինելու:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus