Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Միշել Օբաման պատմել է կորցրած երեխայի ու ամուսնությունում դժվարությունների մասին

Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման հրատարակել է կենսագրական գիրք՝ պատմելով  անձնական կյանքի ու Սպիտակ տանն անցկացրած ութ տարվա մասին:

Ինչպես նշում է The Guardian-ը, Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկինը բացահայտել է, որ ինքն ու ամուսինը՝ Բարաք Օբաման, կորցրել են իրենց առաջնեկին: Տիկին Օբամայի խոսքով՝ պտղի վիժումից հետո իրենք դիմել են արտամարմնային բեղմնավորման  տարբերակին, ինչի արդյունքում էլ լույս աշխարհ են եկել իրենց երկու դուստրերը՝ 20-ամյա Մալիան և 17-ամյա Սաշան (Նատաշան):

426 էջանոց գրքում Միշել Օբաման գրել է, որ երեխային կորցրել է 20 տարի առաջ:

«Ես ինձ տապալված էի զգում, քանի որ չգիտեի, որ վիժումը շատերի մոտ է պատահում: Մենք այդ մասին չենք խոսում, պարփակվում ենք մեր ցավի մեջ՝ մտածելով, որ կոտրված ենք»,- գրել է  հեղինակը:

Տիկին Օբաման նաև խոստովանել է, որ իր ու Բարաքի ամուսնությունում բազմաթիվ դժվար պահեր են եղել, որոնք հաղթահարվել են:

«Գիտեմ, որ բազմաթիվ երիտասարդ զույգեր, որոնք խնդիրներ ունեն, նայում են մեզ ու մտածում՝ ինչ հրաշալի զույգ ենք: Ուզում եմ ասել նրանց, որ երջանիկ ամուսնացած ու իրար սիրող Միշել ու Բարաք Օբամաները մշտապես աշխատում են իրենց հարաբերությունների վրա»,- գրել է նախկին առաջին տիկինը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus