Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածում մոլեգնող անտառային հրդեհների մակերեսը գնալով մեծանում է, ինչին զուգահեռ ավելանում է նաև զոհերի թիվը:
Ինչպես նշում է The Guardian-ը, այժմ զոհերի թիվը 11-ից հասել է 25-ի: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կտրուկ կավելանա, քանի որ կա 110 անհետ կորած: Մինչդեռ տարհանվածները 250.000-ն են:
Նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի ինքնությունը պարզելը բավական բարդ կլինի, քանի որ բոլոր դիերը հայտնաբերվել են խիստ այրված վիճակում: Այժմ քննարկվում է շարժական ԴՆԹ լաբորատորիաների տեղափոխման հարցը, որպեսզի դրանց միջոցով պարզվի զոհերի ինքնությունը:
Հայտնի է, որ միայն Փերըդայս քաղաքում կրակը «կուլ է տվել» 6.700-ից ավելի տուն: Եղանակային ոչ բարենպաստ պայմանները, մասնավորապես՝ ուժեղ քամին, նպաստում են կրակի արագ տարածմանը: