ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն «Մոնակոյից» Կիլիան Մբապեի տեղափոխության գործարքը ձևակերպելիս ֆուտբոլի պատմության, թերևս, ամենադաժան պայմանն է ներկայացրել:
2017 թվականի օգոստոսի 31-ին հարձակվողը վարձակալության հիմունքներով տեղափոխվել է ՊՍԺ և այդ կարգավիճակով մեկ մրցաշրջան անցկացրել փարիզյան ակումբում:
Get French Football News-ը, հեղինակավոր Football Leaks-ին հղում կատարելով հայտնում է, որ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Էնրիկեն պայմանագրում ավելացրել է կետ, որ եթե Կիլիանը լրջորեն հիվանդար կամ մահանար վարձակալության այդ մեկ մրցաշրջանի ընթացքում, ապա «Մոնակոն» ոչ մի գումար չէր ստանա:
Հիշեցնենք` Մբապեն դարձել է ֆուտբոլի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը. ՊՍԺ-ն նրան գնել է 180 մլն եվրոյի դիմաց:
Պայմանագիրը կնքելիս Կիլիանը ցանկանում էր, որ փարիզյան ակումբն իրեն անձնական ինքնաթիռ տրամադրի, բայց ՊՍԺ-ն չկատարեց ֆուտբոլիստի այդ խնդրանքը: