Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը կարծում է, որ իր թիմի համար դեռ վաղ է մտածել չեմպիոնական տիտղոսի մասին, չնայած Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակին (3:2).
«Լավ է, որ հերթական միավորները վաստակեցինք, բայց «Բավարիան» առաջվա պես ուժեղ է: Դեռ վաղ է խոսել չեմպիոնական տիտղոսի մասին:
Մենք ուրիշ մրցակիցներ էլ ունենք, օրինակ Մյունխենգլադբախի «Բորուսիան» ևս հեշտ մրցակից չէ:
Առաջին կեսում մեզ մոտ ամեն ինչ չէ, որ ստացվեց, իսկ «Բավարիան» մշտապես պրեսինգի էր դիմում: Բայց երկրորդ կեսում մենք ավելի վստահ սկսեցինք խաղալ: Հիանալի հանդիպում էր»,- Ռոյսի խոսքերն է փոխանցում Bulinews.com-ը:
Այս հաղթանակի շնորհիվ «Բորուսիան», որը 27 միավոր է վաստակել, շարունակում է գլխավորել Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Բավարիան» ընթանում է երրորդ տեղով և «Բորուսիային» զիջում է 7 միավորով: