Նորվեգիայում կայացել է պանրագործների ամենամյա World Cheese Awards միջազգային մրցույթը: Փորձագետներն աշխարհի լավագույն պանրի տեսակ են ճանաչել նորվեգական Ֆանաոսթը (Fanaost): Այդ մասին հաղորդում է Euromag-ը:
Երկրորդ մրցանակին արժանացել է նորվեգական պանրի մյուս տեսակը՝ Հելֆեիտը (Helfeit): Պանրագործների միջազգային մրցույթին այս տարի մասնակցել է 41 երկիր, ժյուրիի անդամները գնահատել են պանրի ավելի քան 3.5 հազար տեսակ: Նորվեգիան ներկայացրել է մոտ 175 ապրանքատեսակ: Պանրի տարբեր տեսականիներով աչքի են ընկել նաեւ Իտալիան, Շվեյցարիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:
Ժյուրիի կազմում, բացի փորձագետներից, եղել են նաեւ բլոգերներ, լրագրողներ, թանգարանների ներկայացուցիչներ, պանրի սիրահարներ: Գնահատվել են պանրի արտաքին տեսքը, գույնը, համը: