ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետեւանքով տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին՝ տեղի ունեցածը որակելով աղետալի:
«Կալիֆոռնիայում ավելի քան 4000 փրկարար պայքարում է հրդեհների դեմ, որոնք ահռելի վնասներ են հասցրել: Մեր սրտերը նրանց հետ են, որոնց պատուհասել է այս աղետը՝ 52 հազար տարհանվածների եւ 11 զոհերի ընտանիքների: Ավերածությունների մասշտաբն աղետալի է: Աստված օրհնի բոլորին»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահն ավելի կոշտ էր արտահայտվել՝ իրավիճակը վատթարացնելու մեջ մեղադրելով Կալիֆոռնիայի իշխանությանը: Թրամփի դիրքորոշումը փոխվել է Կալիֆոռնիայի հրշեջների միության ղեկավարի արձագանքից հետո: ԱՄՆ առաջնորդի մեղադրանքները նա անվանել էր «վտանգավոր սխալ»:
Դոնալդ Թրամփն իր վերջին գրառումներում արդեն հորդորում է նահանգի բնակիչներին ականջալուր լինել տեղի իշխանությունների կոչերին եւ հեռանալ ապահովել վայրեր: