Ուկրաինայի ազգային հիշատակի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վետրովիչը հայտարարել է, որ ուկրաինացի ժողովուրդը պատրաստ է հրաժարվել Կանանց միջազգային օրվա տոնակատարություններից: Վետրովիչի խոսքերը փոխանցել է «Գլավրեդ» պարբերականը:
Ըստ նրա, Ուկրաինայում մարտի 8-ը կարող է դուրս գալ տոնացույցից Ռուսաստանի պատճառով: «Ուկրաինացիները հասկանում են, որ այլեւս հնարավոր չէ ագրեսոր պետության հետ նույն ռիթմով ապրել: Ռուսաստանի հետ նույն տոները նշելը «թուլացնում է» երկիրը, ավելին՝ երիտասարդ սերունդը նման տոների նկատմամբ «նոստալգիա» չունի», - ասել է Վետրովիչը:
Նա նաեւ չի բացառել Կանանց միջազգային օրը բոլորվին այլ ձեւաչափով տոնելու հնարավորությունը՝ մասնավորապես այն դիտարկելով մարդու իրավունքների տեսանկյունից: «Ակնհայտ է, որ նոր ձեւաչափի դեպքում մարտի 8-ը հանգստյան օր հայտարարելն էլ անիմաստ կդառնա»,- նշել է Վետրովիչը: