Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ է արել Դոնեցկի եւ Լուգանսկի բնակիչներին չմասնակցել կիրակի կայանալիք ազգային խորհուրդների ղեկավարների եւ պատգամավորների ընտրություններին: Հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի ղեկավարի ֆեյբուքյան էջում:
Պորոշենկոն նշել է, որ սպասվող ընտրությունների հետեւում կանգնած է Ռուսաստանը, որը փորձում է Դոնբասում «իր մարդկանց» նշանակել: «Կոչ եմ անում այն ուկրաինացիներին, որոնք ստիպված են բնակվել օկուպացված տարածքներում, չմասնակցել կեղծ ընտրություններին, ձայն չտալ որեւէ թեկնածուի», -ասել է Պետրո Պորոշենկոն:
Կիրակի՝ նոյեմբերի 11-ին, Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում կանցկացվեն ազգային խորհուրդների ղեկավարների եւ պատգամավորների ընտրություններ: