Добавить новость

Суд приговорил убившего своих родителей в Москве мужчину к 16 годам колонии

Суд признал незаконной сделку по выплате дивидендов от "Гугл" к Google

Мошенники обманули москвича на 59,9 млн рублей меньше чем за месяц

Курс на взлет: модернизация аэропортов — мощный стимул экономического развития

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Աշոտ Սմբատյանը Գերմանիայում ՀՀ դեսպաններից ամենաակտիվն է, աշխատող դեսպան է, նրա մասին գերմանական ԶԼՄ-ում տարածված տեղեկությունն օբյեկտիվ չէ. Ազատ Օրդուխանյան

Գերմանիայում «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի խոսքով` Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայում դիվանագիտական առաքելություն իրականացրած բոլոր դեսպաններից ամենաակտիվն է, աշխատող դեսպան է, նրա մասին գերմանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը օբյեկտիվ չէ:

Tert.am-ի հետ զրույցում նա, խոսելով գերմանական մամուլում դեսպանի մասին նախորդ շաբաթ եղած հրապարակումների և դրանից հետո Բեռլինի դատարանի որոշման մասին, ասաց․ «Հարցը միայն դեսպանին չի վերաբերում, վերաբերում է բոլոր հայերին և մեր հանրապետությանը ու մտահոգիչ է բոլորի համար»:

Հիշեցնենք, որ Բեռլինի շրջանային դատարանը նոյեմբերի 6-ին դատական արգելք էր սահմանել գերմանական Spiegel-Verlag թերթի և Mitteldeutschen Rundfunk հեռուստառադիոընկերության նկատմամբ՝ արգելելով տարածել մեղադրական հոդվածներ ու նյութեր Գերմանիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի մասին:

Իսկ ավելի վաղ այդ լրատվամիջոցները ներկայացրել էին տեղեկատվություն, ըստ որի՝ Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել անգամ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ:

Տարիներ շարունակված քննությունը, ըստ «Շպիգել»-ի, եղել է Գերմանիայում հանցավոր խմբավորումների դեմ իրականացված ամենաընդարձակ գործողություններից մեկը: Արդյունքում իրավապահները արձանագրել են, որ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները խորը արմատներ են գցել ու հզոր ցանց ստեղծել, սակայն կասկածյալներին հնարավոր չի եղել ձերբակալել ապացույցների ու միջոցների անբավարարության պատճառով: Հետաքննության շրջանակում, ըստ մամուլի հրապարակումների, շրջանառվել են նաև Գերմանիայում բնակվող հայտնի հայազգի բռնցքամարտիկների՝ Արթուր Աբրահամի և Կարո Մուրատի անունները:

Ազատ Օրդուխանյանն ասում է, որ իր ունեցած տեղեկությունները հաշվի առնելով՝ կարող է եզրահանգել՝ լրատվամիջոցներում ներկայացվածն օբյեկտիվ տեղեկատվություն չէ: «Կան որոշակի ուժեր, որոնք չափազանց հետաքրքրված են այդ հարցի բարձրացմամբ: Ուժերը կարող են լինել հայկական, թուրքական, գերմանական, ռուսական և այլն»,- ասաց նա:

Վերջինս միևնույն ժամանակ նշեց, որ դեսպանի մասին խոսելիս պետք է զգույշ լինել, որովհետև նա երկիր է ներկայացնում: «Իմ անձնական կարծիքով՝ նա աշխատող դեսպան է: Նրան դեռ ուսանողական տարիներից գիտեմ: Չափազանց ակտիվ մարդ է և չափազանց աշխատող: Նա մեր այստեղ եղած բոլոր դեսպաններից ամենաակտիվն է»,- ասաց նա:

Ազատ Օրդուխանյանը նաև «չափազանց մեծ աբսուրդ» համարեց Արթուր Աբրահամին, Կարո Մուրադին, Աշոտ Սմբատյանին կապելը «մաֆիոզ» որակվող խմբի հետ:

«Ես ճանաչում եմ այդ խմբի մի մասին: Նրանք էլ բացարձակապես մերժում են իրենց հետ այդ մարդկանց կապը: Այս հարցի հետևում կան մարդիկ, որոնք չափազանց հետաքրքրված են փակված պատմությունները նորից բացելու հարցով: Ամեն 6 ամիսը մեկ պտտվում է այդ հարցը: Այհսֆելդի տղաների հոգիները դուրս եկան պահանջելու համար, թե որտեղ է խնդիրը, ինչո՞ւ են ամեն անգամ այդ հարցը  բարձրացնում: Այն, որ բոլոր ազգերն ունեն այստեղ մաֆիոզ ստրուկտուրաներ, ալբանացիները, թուրքերը, քրդերը, հարավսլավացիները, բուլղարները, ռուսները, ուկրաինացիները, բոլոր գիտեն: Հայերինը հատուկ հարց չէ: Այհսֆելդի տղաների մասով էլ չէի ցանկանա որևէ գնահատական տալ, նրանց հետ կապված էլ դեռ շատ բան պարզ չէ»,- ասաց նա:

Նշենք, որ Ազատ Օրդուխանյանը խոսում է գերմանական մամուլում շրջանառվող տևական բախման մասին, որը կա երկու հայկական մաֆիոզ խմբավորումների միջև: Այս առնչությամբ հետաքննությունը սկսվել է 2009 թվականից ի վեր: Տարիներ շարունակ ընթացող հետաքննությունը չի կարողանում վերջնական պարզել պատճառը, քանի որ հայերը ամբողջական տեղեկություն չեն տալիս ոստիկանությանը:  Այդ խմբավորումների մեջ ներառված են ոչ միայն հայեր, այլև ռուսներ, չեչեններ, գերմանացիներ, մոլդովացիներ, իտալացիներ, ինգուշներ և այլ ազգերի ներկայացուցիչներ:

Պետք է նաև հիշեցնել, որ այս հետաքննության հետ կապ ունի դեռևս այս տարվա մայիսին Այհսֆելդ մարզային շրջանի Վորբիս քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող հայերի երկու խմբավորումների միջև ծեծկռտուք է եղել: Միջադեպի վայր են հասել իրավապահ մարմինները, որոնք փորձել են պարզել ծեծկռտուքի պատճառը և գտնել մեղավորներին: Կողմերի մոտ զենք է հայտնաբերվել: Հայկական երկու խմբավորումների միջև մեկ այլ ծեծկռտուք էլ դրանից շաբաթներ առաջ Գերմանիայի մեկ այլ շրջանում է տեղի ունեցել, որում ներգրավված են եղել տասնյակ գերմանաբնակ հայեր: Խոսք է եղել թմրամիջոցների շրջանառության, ավտոմեքենաների վաճառքի, անշարժ գույքին առնչվող հարցերի և այլ դրամական շարժառիթների մասին:

Ըստ Ազատ Օրդուխանյանի՝ մաֆիոզ խմբեր հայտնաբերելու գործընթացում գերմանական մամուլն ազնիվ չի եղել հայերի նկատմամբ: «Շատ հարցեր միակողմանի են ներկայացվում: Եթե լսում ենք հայկական շրջանակներին, որոնք «մաֆիոզ» են համարվում, պատկերը փոխվում է: Բայց նրանց կարծիքը չի հնչում, հնչում է միայն մյուս տեսակետը»,- ասաց նա:

Իսկ դեսպան Աշոտ Սմբատյանի մասին չճշտված տեղեկատվության տարածումը գերմանական լրատվամիջոցների միջոցով, ըստ Ազատ Օրդուխանյանի, անձի դեմ ուղղված քայլ չէ: «Ավելի քան համոզված եմ, որ այստեղ անձի հարց չկա»,- ասաց նա:

Հիմա, ըստ Ազատ Օրդուխանյանի, իրավիճակը ճիշտ լուծում է ստացել․ դատարանն  արգելել է լրատվամիջոցներին դեսպանի մասին որևիցե հայտարարություն անել: «Շատ ճիշտ էր դա: Դեսպանը մեր բոլորի դեմքն է: Չէր կարող նման բան լինել: Մեր գերմանացի ընկերները զարմացած մեզ հարցեր են տալիս, ի՞նչ պետք է պատասխանենք»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ որպեսզի տարածված լուրերն իրենց բացասական ազդեցությունը չունենան Հայաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների և գերմանահայ համայնքի վարկանիշի վրա, դեսպանը պետք է մեծ խորհրդաժողով կազմակերպի համայնքային պատասխանատուների հետ, լինեն նաև Հայաստանից ներկայացուցիչներ, որոնք նման հարցերում կարող են լուծումներ առաջարկել:

«Հարցը դեռ չի փակվել և կշարունակվի: Համարյա թե վստահ եմ, որ հարցը նորից վեց ամիս հետո կբարձրացվի: Միշտ այդ հարցը բարձրացվում է, չնայած որ այն փակված է»,- ասաց նա:

 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Свыше 75 тыс человек отметили День молодежи в парках Подмосковья

Суд признал незаконной сделку по выплате дивидендов от "Гугл" к Google

СК опубликовал видео похищения итальянского бизнесмена в Москве

Мошенники обманули москвича на 59,9 млн рублей меньше чем за месяц

Музыкальные новости

Почта России выбрала в Сибири лучших в профессии

Контрольный матч. ЦСКА выиграл у "Шинника".

Как правильно подбирать запчасти для автомобиля?

Телеканал ТНТ и Good Story Media приступили к съемкам нового сериала «Кукушкин» с Данилой Рассомахиным, Дарьей Руденок и Александром Якиным

Новости России

Дирекция по качеству АО "Желдорреммаш" посетила локомотивостроительные заводы ТМХ

Новые автобусы вывели на маршруты в 3 округах Подмосковья

Суд признал незаконной сделку по выплате дивидендов от "Гугл" к Google

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Экология в России и мире

«Фанагория» выступила партнером юбилейного семинара директоров литературных музеев

Дистрибьюция Музыки.

Зимние чартеры в Таиланд расширили: названы новые маршруты и цены

Регистрация на Международную выставку FASHION STYLE RUSSIA ОТКРЫТА!

Спорт в России и мире

Жертва абьюза? В сети разнесли бросившую свою дочку Алесю Кафельникову

Касаткина и Шнайдер блеснули на траве перед Уимблдоном. Идеальный день для российского тенниса

Медведев остался на пятом месте в рейтинге ATP перед стартом Уимблдона

Уимблдон. 1 июля. Мирра Андреева и Синнер сыграют последним запуском, Медведев стартует в 15:00

Moscow.media

Что общего у вас и древнеегипетских писцов? Боль в суставах из-за работы

Острова укладываеюся спать...

Военные следователи провели рейд по бывшим мигрантам в Феодосии

Фестиваль троечной езды и гастрономии "Русский драйв"











Топ новостей на этот час

Rss.plus






Суд приговорил убившего своих родителей в Москве мужчину к 16 годам колонии

«РТ-Инвест» завершает строительно-монтажные работы на первом заводе энергоутилизации отходов

Правнучка Льва Толстого Марта Альбертини представит свою книгу в Москве

В Подмосковье состоялся спортивно-оздоровительный слет школьных лесничеств