Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կենտրոնական պաշտպանի դիրքը:
Ըստ Marca-ի, կատալոնացիների տրանսֆերային գլխավոր թիրախը «Այաքսի» պաշտպան Մատիաս դե Լիգտն է, սակայն հոլանդական ակումբն ամեն ինչ անելու է, որպեսզի խաղացողը մնա թիմում: Նրան ձեռքբերելը բավականին բարդ է լինելու, այդ պատճառով «կապտանռնագույնները» ուշադրությունը սևեռել են դեպի Լոնդոն:
Լա Լիգայի նախորդ տարվա չեմպիոնի ցուցակում է նաև «Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը: Բելգիացու պայամանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է հաջորդ ամռանը: Խաղացողը մտադիր չէ նոր պայմանագիր կնքել Պոչտենիոյի թիմի հետ: 29-ամյա պաշտպանի տեղափոխությունից գումար ստանալու նպատակով «Տոտենհեմը» ստիպված կլինի նրան բաց թողնել ձմռանը:
Նվում է, որ Վալվերդեն թիմում կնախընտրեր տեսնել նաև Կալիդու Կուլիբալիին, բայց, ամենայն հավանականությամբ, ակումբը ամբողջ ուշադրությունը կսևեռի Ալդերվեյլրեդի տրանսֆերի վրա: