Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղային օրն ավարտվեց «Ուոթֆորդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումով:
«Ուոթֆորդն» անպարտելի էր մինչև այս հանդիպումը, սակայն Ժոզե Մոուրինյուի թիմը կարողացավ վերջ դնել տանտերերի հաղթարշավին: Հանդիպումն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով` 2:1 հաշվով:
Մանչեսթերյան ակումբից գոլի հեղինակ դարձան Լուկակուն և Սմոլինգը:
«Ուոթֆորդից» միակ գոլը խփեց Գրայը:
Հավելենք, որ մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին դաշտից հեռացվեց Նեմանյա Մատիչը:
«Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ հաղթանակն է տանում այս մրցաշրջանում ու 9 միավորով բարձրանում 8-րդ հորիզոնական: «Ուոթֆորդը» 12 միավորով 4-րդ տեղում է: