ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում WCTI-TV հեռուստաալիքի աշխատակիցները մոլեգնող «Ֆլորենս» փոթորիկի պատճառով ստիպված են եղել լքել խմբագրության շենքը հենց ուղիղ եթերի ժամանակ:
Ինչպես ներկայցնում է The Hill-ը, տարհանման մասին հայտարարությունից հետո լրագրողների մեծամասնությունը դուրս է եկել շենքից, սակայն ուղիղ եթերում գտնվող հաղորդավարները որոշել են ուշ հեռանալ:
«Շենքը տարհանվել է, իսկ մենք մնացել ենք այստեղ, որպեսզի դուք տեղեկացված լինեք»,- հեռուստադիտողներին դիմել է օդերևութաբան Դոնի Քոքսը:
Վերջինս գործընկերոջ՝ Շեյն Հինթոնի հետ միասին որոշ ժամանակ գտնվել է կադրում, ապա նույնպես ստիպված հեռացել շենքից:
Ավելի ուշ հեռուստաընկերությունից վստահեցրել են, որ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:
Օդերևութաբաններն ԱՄՆ-ի արևելյան ափերին մոլեգնող «Ֆլորենս» փոթորիկն անվանել են ամենահզորներից մեկը վերջին մի քանի տարում:
Eerie video as WCTI's meteorologists finally evacuate due to rising waters mid-broadcast, leaving just the radar of Florence's rain bands looping on repeat pic.twitter.com/9vxFqB8ZXl
— Brian L Kahn (@blkahn) September 14, 2018