Ամերիկյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում աղջիկը ցատկել է ռելսերի վրա մոտեցող գնացքի դիմաց՝ մորը փրկելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը:
Սյու Վենսզելն ու նրա դուստրերն Ատլանտա են ժամանել այլ նահանգից՝ քաղաքը տեսնելու նպատակով: Մետրոյում կնոջ վրա հանկարծակիորեն անծանոթ տղամարդ է հարձակվել և հրել հարթակից: Կինն ընկել է ռելսերի վրա և կորցրել գիտակցությունը:
28-ամյա Վենսզել Քեթին ցատկել է նրա հետևից՝ փորձելով օգնել: Նա հեռացրել է մորը գնացքի ճանապարհից, սակայն չի հասցրել հեռանալ անվտանգ հեռավորությամբ և ընկել է գնացքի տակ: Երկու կանայք էլ վնասվածքներ են ստացել, սակայն ողջ են մնացել:
Մայրն ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Դուստրն ավելի շատ է տուժել. նրա մոտ ուղեղի վնասվածք կա, իսկ ոտնաթաթի մի մասն անդամահատվել է: Նա դեռ հիվանդանոցում է:
Կնոջը հրած տղամարդը ձերբակալվել է: Ոստիկանները հայտնել են, որ նա չի հասկանում իրեն տված հարցերը և գուցե մտավոր հետամնաց է: