Ամերիկյան Aerosmith խմբի վոկալիստ Սթիվեն Թայլերը նամակ է ուղարկել Սպիտակ տուն՝ պահանջելով դադարեցնել օգտագործել երգի խմբերն այն միջոցառումների ժամանակ, որոնցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում իր կողմնակիցների առջև:
Այս մասին տեղեկացնում է Variety –ն՝ հղում անելով Թայլերի փաստաբան Դինա ԼաՊոլտին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ նամակն ուղարկվել է վարչակազմ՝ Արևմտյան Վիրջինիայում Թրամփի ելույթից հետո: Ելույթի ընթացքում հնչել է Aerosmith խմբի Livin' on the Edge երգը:
Նշվում է, որ նամակում ասվում է նախագահի կողմից երգի օգտագործման հեղինակային իրավունքը խախտելու մասին:
ԼաՊոլտի խոսքով՝ երգի օգտագործումը քաղաքական ասպարեզում կարող է սխալ տպավորություն ստեղծել, որ Թայլերն աջակցում է Թրամփի նախագահությունը: