Կառավարության ուշադրությունը իրենց վրա հրավիրելու համար ռուսական Բունգուր փոքր գյուղի բնակիչները նախաձեռնություն են սկսել՝ իրենց գյուղն անվանափոխելու և «Սիրիա» անվանելու համար:
Ինչպես գրում է Oddity Central-ը, գյուղացիների պատճառաբանությունն այն է, որ Ռուսաստանը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ներդնում միջին արևելյան երկրի կայունացման համար և կկարողանա «մի քանի ռուբլի ծախսել առավել մոտ գտնվող Սիրիայի համար»:
Ինչպես նշվում է, Բունգուրը ծայրահեղ հուսահատ վիճակում է գտնվել բավականին երկար ժամանակ, և այնտեղ իրավիճակն էլ ավելի է վատթարանում: Փողոցները վնասված են, էներգիայի և ջրի մատակարարումները պարբերաբար ընդհատվում են, իսկ առողջապահական ծառայություններ գոյություն չունեն:
Տեղի բնակիչներից մեկն անգամ նշել է, որ ցանկանում են արաբների հրավիրել ապրելու իրենց գյուղում առավել մեծ ուշադրություն գրավելու համար: