ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցներն անօրինական են և քայքայում են այդ երկրի տնտեսությունը՝ բացասական անդրադառնալով խաղաղ իրանցիների կենսակերպի վրա, այս մասին ասվում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրի տարածած հայտարարության մեջ։
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, զեկույցի մեջ շեշտված է, որ ԱՄՆ-ն միակողմանի կերպով է դուրս եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որը միաձայն կերպով ընդունվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։
Ջազաիրի խոսքով՝ ՄԱԿ-ի կանոնակարգով նախատեսված է, որ պատժամիջոցները կարող են սահմանվել միայն ԱԽ-ի կողմից՝ «նման անիմաստ հարձակումներից խուսափելու համար»։
Զեկույցում նաև ընդգծված է, որ պատժամիջոցները չպետք է խախտեն սովորական քաղաքացիների իրավունքներն ու պետք է ունենան օրինական հիմք։