Նոր Զելանդիայի կանանց հարցերով նախարար Ջուլի Էն Ջենթերը հեծանվով ինքնուրույն հասել է ծննդատուն, որպեսզի լույս աշխարհ բերի իր առաջնեկին:
Ինչպես նշում է The New York Times-ը, 38-ամյա կին, որը կանաչների կուսակցության ներկայացուցիչ է, Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ հեծանվով ապահով հասել է Օքլենդի հիվանդանոց, որտեղ էլ լույս աշխարհ կբերի իր առաջին երեխային:
«Հաճելի կիրակնօրյա առավոտ հեծանիվ քշելու ու վերջապես երեխային ծննդաբերելու նպատակով հիվանդանոց հասնելու համար: Մեզ հաջողություն մաղթեք»,-լուսանկարին կից գրել է նախարարը:
Հղիության 40-րդ շաբաթում գտնվող կինը մանրամասնել է, որ հեծանիվ քշելիս իր հետ է եղել նաև երեխայի հայրը: