«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է թիմակից Ալեքսանդր Լակազետի հետ խաղային համագործակցության մասին.
«Մենք իսկապես հասկանում ենք իրար: Երբ մենք միասին ենք խաղադաշտում, ինչ-որ կայծ է առաջանում: Մենք անընդհատ իրար ենք փնտրում, ինչը երևաց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում, երբ Լակազետը դուրս եկավ փոխարինման: Ես դեմ չեմ խաղալ ձախից, եթե Լական լինի կենտրոնում: Երկուսս էլ ցանկանում ենք առավելագույն օգուտ տալ թիմին:
Չնայած «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությանը՝ պետք է շարունակենք դրական տրամադրվել և աշխատել այն ամենի ուղղությամբ, ինչը չի ստացվում:
Մարզիչը մեզ կոչ է անում ցույց տալ ոգի, արագ խաղալ և ակտիվ պրեսինգի դիմել: Նման ոճով մենք հանդես կգանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- Օբամեյանգի խոսքը մեջբերել է «AS»-ը: