Օգոստոսի 21-31-ը, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի կունենա բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 7 մարզիկ իրավունք է ստացել մասնակցելու երիտասարդների աշխարհի առաջնությանը: Սակայն, բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության փոխանցմամբ, հավաքականը Բուդապեշտում հանդես կգա 5 մարզիկով, քանի որ մյուս 2 բռնցքամարտիկները վնասվածքներ են ստացել:
Բուդապեշտում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 Բենիկ Նիկողոսյանն ու 75 Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Վլադիմիր Մարգարյանի գլխավորությամբ: