Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնի է իր բռնկուն բնավորությամբ ու սկանդալային հայտարարություններով: Սակայն նախագահն իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել նաև բազմաթիվ լեզվի սայթաքումներ, որոնցից ամենազավեշտալիների մասին Politico-ին պատմել է Ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակիցներից մեկը:
Աղբյուրի պատմելով՝ մի անգամ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ, Թրամփը Նեպալ պետության անվանումն արտասանել է «Նիփըլ», ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «պտուկ»:
Նույն հանդիպման ընթացքում Թրամփը շփոթել է մեկ այլ երկրի՝ Բութանի անվանումը՝ այն կոչելով «բաթըն», ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «կոճակ»:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը տարբեր առիթներով խախտել է էթիկետի կանոնները: Նա ուշացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ հանդիպումից: Միապետի հետ քայլելու ընթացքում էլ նրանից առաջ է անցել ու թագուհուն մեջքով կանգնել:
Թրամփը հայտնի է նաև իր երկարատև ու ամուր ձեռքսեղմումներով, որոնց ընթացքում մի քանի վայրկյան թափահարում է գործընկերոջ ձեռքը: