ԱՊԼ-ի 2018/19 մրցաշրջանի երկրորդ տուրի` «Չելսիի» և «Արսենալի» միջև կայանալիք խաղից առաջ համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երկու թիմերի ֆուտբոլիստներն ու մարզիչները նշում են այդ թիմերի պատմության` իրենց վարկածով լավագույն ֆուտբոլիստներին:
Մյուսների ֆոնին` առանձնացել են կիսապաշտպաններ Էդեն Ազարն ու Մեսութ Օզիլը. նրանք որպես լավագույն տվել են հենց իրենց անունները:
Հարցմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում վարկածով «զինագործների» պատմության լավագույն ֆուտբոլիստը հոլանդացի լեգենդար հարձակվող Դենիս Բերգկամպն է:
Նշենք` լոնդոնյան դերբին կկայանա օգոստոսի 18-ին «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում: «Չելսին» առաջնությունը սկսել է «Հադերսֆիլդի» նկատմամբ տոնած հաղթանակով, իսկ «Արսենալը»` «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությամբ (0:2):