Իտալիայի հյուսիսում գտնվող Ջենովա քաղաքում երթևեկելի կամուրջ է փլուզվել, հայտնում է Reuters-ը՝ հավելելով, որ տրանսպորտի նախարարը կատարվածն «ահռելի ողբերգություն» է անվանել:
Իտալիայի տրանսպորտի փոխնախարար Էդոարդո Ռիքսին հայտնել է, որ զոհվել է առնվազն 7 մարդ։
Իշխանությունների փոխանցմամբ՝ փլուզման պատճառը եղել են տեղատարափ անձրևները:
Կամուրջը, որով անցնում էր A10 ավտոմայրուղին, կառուցվել է 1960-ական թվականներին, մինչդեռ վերակառուցման աշխատանքներն իրագործվել են 2016թ.:
Աղբյուրը մանրամասնում է, որ կամուրջն անցնում էր գետի, երկաթուղու ու մի շարք շինությունների վրայով:
Ականատեսներից մեկի պատմելով՝ փլուզման պահին կամրջի վրա եղել է 8-9 մեքենա:
Ponte #Morandi #Genova #A10 #skytg24 #Tgcom24 pic.twitter.com/XvUzyOtcrj
— Andrea Bernardini (@abernardini_) August 14, 2018