Գործընթացը դեռևս շարունակական պրոցեսի մեջ է գտնվում, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին: Նա ասաց, որ Հայաստանը նպատակ ունենալով տարանջատել իրավական, հայկական գործընթացները ՀԱՊԿ-ից, ապահովել ՀԱՊԿ քարտուղարության անխափան գործունեությունը՝ Հայաստանը նախաձեռնել է համապատասխան գործընթացներ, որոնց մասին տեղյակ են պահել հանրությանը: «Մնացած հարցերը ՀԱՊԿ-ի տարբեր մակարդակներում քննարկումների ենթակա են, և արդյունքների վերաբերյալ հանրությունը տեղյակ կպահենք»,-ասաց նա և նշեց, որ մինչև գագաթնաժողովը, որ կլինի հոկտեմբերին, ձեռք բերված որոշումները կներկայացվեն ՀԱՊԿ հաստատմանը:
Անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանն ԱՄՆ-ի կողմից՝ նա ասաց, որ Իրանը կարևոր գործընկերներից մեկն, է և հետևում են մշտապես Իրանի շուրջ իրադարձություններին:
«Վերջին զարգացումները մտահոգիչ են, բայց Հայաստանը շարունակում է սերտորեն համակարգված աշխատել և բաց երկխոսություն վարել իրանական կողմի հետ և գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ, մենք ներկայացնում ենք մեր մտահոգությունները և դրանցով պայմանավորված մեր դիրքորոշումները և փորձում ենք բաց երկախոսություն վարել բոլորի հետ»,-ասաց նա: