ՌԴ հայտնի հեռուստահաղորդավարուհի Լեռա Կուդրյավցևան օգոստոսի 13-ին աղջիկ է լույս աշխարհ բերել, գրում է woman.ru-ն։
Այս տարվա մարտին համացանցում լուրեր էին հայտնվել, որ 47-ամյա Կուդրյավցևան հղի է երկրորդ երեխայով։ Հաղորդավարուհին այդ լուրերը չէր մեկնաբանել։ Նրա երիտասարդ ամուսինը՝ Իգոր Մակարովը, նույնպես լռություն է պահպանել, սակայն Instagram-ում լուսանկարներ է հրապարակել կնոջ հետ, որում օգտատերերը նկատել են հաղորդավարուհու կլորիկացած փորիկը։
Մայիսին հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը հաստատել է հղիության մասին տեղեկությունը։
Հուլիսի վերջին հաղորդավարուհին դադարել է լուսանկարներ հրապարակել սոցցանցում, ինչի պատճառով նրա երկրպագուները սկսել են մտածել, որ երեխան արդեն ծնվել է։ Սակայն նա լույս աշխարհ է բերել իր երեխային օգոստոսի 13-ին։
Հաղորդավարուհին արդեն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երեխայի փոքրիկ ոտքը։
Ի դեպ, նշենք, որ նա արդեն տատիկ է. նրա 28-ամյա որդին օգոստոսի սկզբին հայր է դարձել։