Այսօր առավոտյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ մեքենան բախվել է պատնեշին, գրում է Daily Mail-ը։
Արծաթագույն մեքենան բախվել է պատնեշին, ինչի հետևանքով տուժել է մի քանի հետիոտն։ Ականատեսները հարվածի ուժեղ ձայն են լսել։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և ձերբակալել վարորդին։ Դեպքի վայրը շրջափակվել է, տարհանվել են բոլոր մարդիկ։
Բրիտանական ոստիկանությունը հայտնում է, որ հետիոտների կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ Լոնդոնի շտապօգնության ծառայության՝ տուժել է 2 մարդ, նրանք հոսպիտալացվել են։
Breaking: Big armed police response to car which has cashed into Parliament barriers we are now being moved back pic.twitter.com/rYAqExq6rn
— Vincent McAviney (@VinnyMcAv) August 14, 2018