ԴիջիՔեմփ ձեռներեցության 6-րդ ամենամյա նորարար ճամբարն այս տարի առաջին անգամ անցկացվեց Արցախում՝ Ծմակահող գյուղում: Բնակավայրի ընտրությունը խորհրդանշական է: Դիջիքեմփի կազմակերպիչները նորարարության և ձեռներեցության հիմունքների ուսուցմանը զուգընթաց ճամբարի մասնակիցներին ծանոթացրել են հայ մեծանուն ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար Անդրանիկ Իոսիֆյանի հայրենի գյուղին, ոգեշնչել նրանց հրթիռաշինության ու ինժեներության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ու ինքնուրույն տեխնոլոգիական ապագա կերտելու համար: ԴիջիՔեմփ …